Երեւանի քաղաքապետարանի ծեծկռտուքից հետո ՄԻՊ-ը դիմել է դատախազին

09:36   14 Փետրվար 2018    634

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, թե ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում:

Այս մասին գրավոր տեղեկացվել է Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաեւ միջադեպի ընթացքում Երեւանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Երեւան  


Վերնագիրի այլ պիտակները