Թրամփը ԱԱԳ ղեկավարի պաշտոնում առաջադրել է գեներալ-լեյտենանտ Նակասոնեի թեկնածությունը

10:02   14 Փետրվար 2018    271

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ղեկավարի պաշտոնում առաջադրել է գեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեի թեկնածությունը:

Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թրամփի հատուկ օգնական եւ Սպիտակ տան կիբերանվտանգության հարցերով համակարգող Ռոբ Ջոյսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նակասոնեի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը: Հաստատվելու դեպքում նա կղեկավարի նաեւ ԱՄՆ Կիբերհրամանատարությունը: Ջոյսը գեներալ-լեյտենանտին «2 ականավոր կազմակերպությունների ականավոր ղեկավար» է որակել: Նրա խոսքով՝ «նա կբերի կիբերանվտանգության ոլորտում իր մեծ փորձը»:

Նակասոնեն 54 տարեկան է: 2016-ի հոկտեմբերից նա ղեկավարում է ԱՄՆ ԶՈՒ ցամաքային զորքերի Կիբերհրամանատարությունը, մինչ այս Իրաքում եւ Աֆղանստանում մասնակցել է ռազմական գործողություններին:

ԱԱԳ եւ ԱՄՆ ԶՈՒ Կիբերհրամանատարության ներկայիս ղեկավար ծովակալ Մայքլ Ռոջերսը հայտարարել է գարնանը հրաժարական ներկայացնելու մտադրության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները