Մեքսիկայում ամերիկացի դիվանագետը զոհվել է հրաբուխը բարձրանալիս

10:11   14 Փետրվար 2018    276

Մեքսիկայում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը զոհվել է Օրիսաբա հրաբուխը բարձրանալիս, հայտնել է Sin Embargo պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ դեսպանատունը:

Օրիսաբա էին ուղեւորվել 2 ամերիկացի: Պուեբլա նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը հաջողվել է նրանցից մեկին փրկել, սակայն ԱՄՆ երկրորդ քաղաքացին զոհվել է: Փրկարարական գործողությանը ներգրավված էին ուղղաթիռներ:

Դեսպանատունն այս տեղեկությունը հաստատել է, սակայն չի հրապարակել զոհվածի ո՛չ անունը, ո՛չ պաշտոնը:

Օրիսաբա հրաբուխը Մեքսիկայի ամենաբարձր գագաթն է: Նրա ուղիղ կոնը սարահարթից բարձրանում է 3 կմ, իսկ Օրիսաբայի ընդհանուր բարձրությունը ծովի մակարդակից կազմում է ավելի քան 5,6 կմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները