Բոլիվիայի Օրուրո քաղաքում դարձյալ պայթյուն է որոտացել

10:23   14 Փետրվար 2018    518

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RT»-ին, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն իր Twitter-ում մեկնաբանել է երկրորդ պայթյունը, որը տեղի է ունեցել Օրուրո քաղաքում:

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով մոտ 10 մարդ վնասվածքներ է ստացել: Մորալեսը նշել է, որ հրամայել է տեղի ունեցածի փաստով հետաքննություն անցկացնել:

«Ես շատ տխուր ու մտահոգված եմ, քանի որ եւս մեկ ողբերգությունն ու անմեղ մարդկանց մահը երկրին վշտացնում է... Մենք բոլորս մեր վշտակցությունն ենք հայտնում վիրավորներին եւ զոհերի ընտանիքներին: Ես հրամայել եմ արագ եւ համընդգրկուն հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար տեղի ունեցածի պատճառները»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները