Շուլցը հրաժարվեց սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից

10:32   14 Փետրվար 2018    377

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին քաղաքական գործիչը փետրվարի 13-ին հայտարարել Է Բեռլինում:

«Սա իմ վերջին ուղերձն Է ԳՍԴԿ-ի նախագահի պաշտոնում,- ասել Է նա:- Սա երբեմն բարդ աշխատանք Է, բայց ես այդ պաշտոնից հեռանում եմ առանց դառնության եւ վիրավորվածության»:

Նրա խոսքով՝ կուսակցության վարչությունը ԳՍԴԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել Է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Անդրեա Նալեսին: Spiegel հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կուսակցության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու Է ԳՍԴԿ-ի փոխնախագահ, Համբուրգի բուրգոմիստր Օլաֆ Շոլցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները