Մակրոնն ավիահարվածով է սպառնացել Սիրիային

11:08   14 Փետրվար 2018    475

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg»-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է այն մասին, որ երկրի զինված ուժերը պատրաստ են ավիահարված հասցնելու Սիրիայում քիմիական զենքի արտադրության ու պահման վայերին, եթե դրա կիրառությունն ապացուցվի։

«Եթե մենք տեսնենք համաձայնագրերով արգելված քիմիական զենքի կիրառման ապացույցներ, մենք կհարվածենք վայրերին, որտեղ այն արտադրվում է, որտեղից այն գալիս է»,-ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշել նաև, որ այս փուլում Ֆրանսիան չունի հաստատված ապացույցներ հատուկծառայություններից կամ զինված ուժերից, որ արգելված քիմական զենքը կիրառվել է Սիրիայի խաղաղ բնակչության դեմ։

Նախագահի խոսքով՝ Եվրոպան ու ԱՄՆ-ը խաղ չեն խաղում՝ կապված Սիրիայում քաղաքացիական պատերազմի քաղաքական լուծում որոնելու հետ, սակայն «որևէ լուծում չի աշխատի, եթե Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը շարունակեն փորձել միայն իրար միջև կարգավորել իրավիճակը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները