Մարդատար ինքնաթիռը Հավայիում վայրէջք է կատարել առանց շարժիչի պատյանի

11:19   14 Փետրվար 2018    375

Միացյալ Նահանգերի United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Հոնոլուլուի օդանավակայանում բարեհաջող վայրԷջք Է կատարել այն բանից հետո, երբ պոկվել Է դրա շարժիչներից մեկի պատյանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ավիաընկերության ներկայացուցիչը:

«Բոինգ-777» հանրանավը կատարում Էր 1175 չվերթը Սան Ֆրանցիսկո – Հոնոլուլու երթուղով, երբ թռիչքի ժամանակ ջարդվել եւ թռել Է աջ շարժիչի պատյանը: Ինքնաթիռում եղել են ավելի քան 370 ուղեւոր եւ անձնակազմի անդամներ: Սկսվել Է պատահարի պատճառների եւ հանգամանքների հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հավայի  


Վերնագիրի այլ պիտակները