Սաակաշվիլին հերքել է լուրը, թե օգնություն է խնդրել Մերկելից

11:31   14 Փետրվար 2018    435

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «korrespondent.net»-ին, Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հերքել է տեղեկությունն առ այն, թե օգնություն է խնդրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից:

«Բոլորովին չեմ հասկանում, թե որտեղից է հայտնվել այդ տեղեկությունը կանցլերի մասին, ով է դա ձեզ ասել: Ես Մերկելի հետ լավ ծանոթ եմ, սակայն նրան հաստատ չեմ դիմել», - ասել է Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տարածվել էր տեղեկություն, որ Սաակաշվիլին հայտարարել է՝ եթե Եվրամիությունն ու, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չմիջամտեն և օգնություն չցուցաբերեն՝ Ուկրաինան կկործանվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները