Իրանն ամենախոշոր հրթիռային ուժերն ունի տարածաշրջանում. Դենիել Քոութս

11:45   14 Փետրվար 2018    460

Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենամեծ զինանոցը Մերձավոր Արեւելքում:

Փետրվարի 13-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենախոշոր զինանոցը Մերձավոր Արեւելքում եւ կարող է հարվածներ հասցնել երկրի սահմաններից մինչեւ 2 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների»,- նշել է նա: Քոութսն ընդգծել է, որ «Թեհրանի այդ ռազմական ներուժն սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի, տարածաշրջանում տեղաբաշխված նրա զորքերի եւ դաշնակիցների համար»:

Նրա խոսքով՝ «Իրանը շարունակում է մշակել եւ բարելավել զինագործական համակարգերը, որպեսզի նշանառության տակ պահի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական օբյեկտները տարածաշրջանում»:

«Այդ սպառազինությունների թվում են անօդաչուներ, բալիստիկ հրթիռներ, ծովային ականներ, պայթուցիչով հանդերձված կատերներ՝ հեռակառավարմամբ, արդի տորպեդներով հանդերձված սուզանավեր, հականավային թեւավոր հրթիռներ եւ վերգետնյա բազավորման թեւավոր հրթիռներ»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները