ՌԴ-ն ու Թուրքիան նախատեսում են պայմանագիր կնքել Ս-400-ների երկրորդ խմբաքանակի շուրջ

11:49   14 Փետրվար 2018    395

Ռուսաստանն ու Թուրքիան 2020 թվականին նախատեսում են զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ» համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ պայմանագիր կնքել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը։

«2020 թվականի մարտ-հունիս ամիսներին առաջին խմբաքանակի մատակարարման ավարտից հետո նույն թվականին նախատեսվում է ստորագրել նոր պայմանագիր 2021 թվականին Թուրքիային Ս-400 համալիրների երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ։ Մատակարարման նոմենկլատուրան նման կլինի առաջին պայմանագրին»,-պատմել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ նախատեսվում է, որ նոր փաստաթղթում կողմերը կպայմանավորվեն արտադրության մասնակի տեղայնացման մասին՝ թուրքական ընկերությունները ռուսական լիցեզիայի ներքո կսկսեն պատրաստել Ս-400 բաղկացուցիչ մասերը, որոնք չունեն ծայրահեղ կարեւոր նշանակություն։

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային «Ռոսօբորոնէքսպորտ» ծառայությունում չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները