Ռազմական գործողությունները Սիրիայի երկաթուղային գծերին 1 մլրդ դոլարի վնաս են պատճառել

11:58   14 Փետրվար 2018    397

Սիրիայում ռազմական գործողություններից հասցված վնասը մինչեւ 530 միլիարդ լիրա է կազմել (1.03 միլիարդ դոլար), երկրին առնվազն 130-150 նոր ջերմաքարշ է անհրաժեշտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Լաթաքիայի երկաթուղու տնօրեն, ինժեներ Ադնան Վիթարը:

«Ռազմական գործողությունների հետեւանքով վնասը 530 մլրդ լիրա է կազմել, այժմ միայն 4 գործող ջերմաքարշ է մնացել»,- հայտնել է նա: Սիրիայում երկաթուղու ընդհանուր երկարությունը մինչեւ երկրի տարածքում ռազմական գործողությունների սկսվելը 2.75 հազար կմ էր կազմում, սակայն գրեթե ողջ երկաթուղային ենթակառուցվածքը խափանվել էր ավելի քան հինգ տարի առաջ ահաբեկիչների գործողությունների պատճառով:

Անցյալ տարի ռուս մասնագետների ակտիվ աջակցությամբ վերականգնվել էր սիրիական ծովափնյա Տարտուսից մինչեւ Ջաբլի գյուղիբնակավայր ձգվող 65 կմ երկարությամբ երկաթգծի հատվածը: Երթուղու հիմնական նպատակը Լաթաքիայում փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները