Թրամփն աշխատավարձի քառորդ մասը փոխանցել է ենթակառուցվածքային ծրագրերին

12:04   14 Փետրվար 2018    388

ԱՄՆ-ի ախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին տրանսպորտի նախարարությանն Է փոխանցել իր աշխատավարձը 100 հազար դոլարի չափով, որը պետության ղեկավարի պաշտոնում աշխատանքի համար ստացել Է անցյալ տարվա չորրորդ եռամսյակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների համար կայացած ճեպազրույցում:

«Այսօր նախագահը 2017 թվականի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրեց տրանսպորտի նախարարությանը՝ մեր քանդվող ենթակառուցվածքի վերականգման եւ արդիականացման նրա ծրագրին աջակցելու նպատակով»,- նշել Է Սանդերսը:

Փետրվարի 12-ին ԱՄՆ-ի վարչակազմը ներկայացրել Է երկրի ենթակառուցվածքում 1,5 տրիլիոն դոլար գումարի ներդրումներ կատարելու ընդգրկուն պլանը: Ըստ որում 21 միլիարդ դոլարը կծախսվի միայն 2019 ֆինանսական տարում (ԱՄՆ-ում սկսվում Է հոկտեմբերի 1-ից):

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները