Կործանված Ան-148-ի անսարքությունները հայտնաբերվել են

12:07   14 Փետրվար 2018    394

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ին, անսարքությունները, որոնք համարվում են Մերձմոսկովյան շրջանում Ան-148 ինքնաթիռի աղետի պատճառը, հայտնաբերվել են նաև Sukhoi Superjet 100 ինքնաթիռներում:

Նախօրեին Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռի կործանումը կարող էր տեղի ունենալ թռիչքի արագության մասին սխալ տվյալների պատճառով, որի պատճառը եղել է ճնշման ընդունիչների սառցակալումը:

«Ռոսավիացիա»-ի հաղորդագրությունում նշվում է, որ նման խնդիրներ «Աերոֆլոտ»-ի SSJ100 ինքնաթիռներում հայտնաբերվել են փետրվարի 4-5-ը Մոսկվայում: Երկու օր տևած ձյան առատ տեղումների պատճառով այդ ինքնաթիռներում հայտնաբերվել է յոթ նման անսարքություն:

Անձնակազմերը նշել են օդանավի նավապետի և երկրորդ օդաչուի մոտ արագության ցուցանիշների տարբերության մասին: Միջադեպերը տեղի են ունեցել թռիչքի համար արագություն հավաքելու ժամանակ կամ բարձրություն հավաքելու սկզբնական փուլում: Բոլոր դեպքերում անձնակազմերը դադարեցրել են թռիչքը և վերադարձել են չվերթի օդանավակայան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ան-148  


Վերնագիրի այլ պիտակները