Պակիստանում ձերբակալել են ողնուղեղային հեղուկի գողության մեջ կասկածվողներին

12:16   14 Փետրվար 2018    241

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC News»-ին, Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է սեւ շուկայում վաճառելու համար ողնուղեղային հեղուկի գողության մեջ չորս կասկածվողների:

Հետաքննության վարկածով՝ ձերբակալվածները գործել են նախնական համաձայնությամբ: Նրանք հեղուկը վերցրել են կանանցից, որոնց բացատրել են, թե պետք է արյան նմուշներ վերցնեն Փենջաբի նահանգի իշխանություններից ֆինանսական օգնություն ստանալու համար: Նրանք համաձայնվածներից վերցրել են ողնուղեղային հեղուկը եւ վաճառել սեւ շուկայում: Ենթադրվում է, որ կասկածյալները կարող են խաբած լինել 12 կանանց:

Ոստիկանությունը կարողացել է հանցագործների հետքը գտնել 17-ամյա մի աղջկա հոր շնորհիվ, որն անցել է բուժընթացը եւ ոչ տիպական թուլություն է զգացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները