Պուտինը և Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

12:28   14 Փետրվար 2018    263

ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է բավականին երկար:

Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները` Ուկրաինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությանը հղումով. տեղեկացնում է Московский комсомолец-ը: Զրույցը նվիրված է եղել ուկրաինացի գերիների հարցին:

Կողմերը նաև քննարկել են Նորմանդական քառյակի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրակարգը: Հանդիպումը կկայանա Մյունխենում փետրվարի 16-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները