Բոլիվիայում 40 մարդ է զոհվել, ևս ավելի քան 120-ը՝ տուժել կառնավալի չորս օրվա ընթացքում

12:44   14 Փետրվար 2018    370

Բոլիվիայում 40 մարդ է զոհվել, եւս 124-ը՝ վնասվածքներ ստացել փետրվարի 10-ին խոշորագույն ազգային կառնավալի սկսվելուց ի վեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս տվյալները փետրվարի 13-ին ներկայացրել է երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն:

«Ունենք 40 զոհված: Ցավոք, չնայած հսկողությանը, կառնավալի ընթացքում մահվան դեպքերի ու վնասվածքների թիվը մեծ է»,-նախարարի խոսքը մեջբերել է Andina պերուական գործակալությունը:

Նախարարի խոսքով՝ 40 զոհվածներից 16-ը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել, եւս ութը մահացել են Օրուրո քաղաքում գազի բալոնի պայթելու հետեւանքով:

Օրուրոյի կառնավալը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2001 թվականին ներառել է Ոչ նյութական ժառանգության ցուցակում, ամենահայտնին ու ամենաշքեղն է համարվում Բոլիվիայում: 2017 թվականին, հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով, տոնական միջոցառումներին այցելել է 412 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները