Ուղևորուհին անցել է ռենտգեն սարքավորման միջով. VIDEO

13:44   14 Փետրվար 2018    378

Չինաստանի Գուանդուն նահանգի Դունգուան երկաթուղային կայարանում ուղևորուհին անցել է ռենտգեն ապարատի միջով, քանի որ չի վստահել անվտանգության ծառայության աշխատակիցներին։ Կինն անհանգստացել է, որ իր իրերը կարող են անհետանալ, երբ ուղեբեռը գտնվի շարժական ժապավենի վրա։

Կադրերում երևում է, թե ինչպես է կինը հայտնվում ռենտգենային սարքում։ Նրա մարմնի ուրվագծերը հայտնվում են մոնիտորի վրա։ Հայտնի չէ, թե ինչ է գտնվել պայուսակում։ Ենթադրաբար ուղևորուհին փոխադրել է խոշոր գումար։

Կինն անտեսել է աշխատակիցների խորհուրդները՝ օրգանիզմը ռենտգենային ճառագայթման չենթարկելու վերաբերյալ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները