Ոստիկանները Բարաք Օբամայի գրասենյակում սպիտակ փոշի են հայտնաբերել

13:58   14 Փետրվար 2018    397

ԱՄՆ ոստիկանության աշխատողները սպիտակ փոշենման նյութ են հայտնաբերել երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է քաղաքի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը, փոխանցում է Fox 5 հեռուստաալիքը։

Իրավապահները ստացել են ազդանշան, որ Օբամայի գրասենյակում, որը նա վարձակում է Վաշինգտոնում՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի շենքում, անհայտ ծագման սպիտակ փոշենման նյութով նամակ է ստացվել։

Ինչպես պարզվել է՝ նամակն ուղարկված է եղել Հոնկոնգից, սակայն հետադարձ հասցե նշված չի եղել։ Ներկայում ԱՄՆ Գաղտնի ծառայությունը միջադեպի փաստով հետաքննություն է անցկացնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները