Կիմ Չեն Ընը բարձրացել է բանակի հրամանատարների զինվորական կոչումները

13:08   14 Փետրվար 2018    407

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր հոր՝ ԿԺԴՀ նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա կապակցությամբ բարձրացրել է ժողովրդական բանակի հրամանատարների զինվորական կոչումները:

Ըստ հրամանագրի՝ Ան ՄԵն Գենը նշանակվել են ցամաքային զորքերի գեներալ-լեյտենանտ, Կիմ Էն Սենը՝ ՌԾՈՒ-ի կոնտր-ադմիրալ, Կիմ Մեն Բոկը, Չժոն Հեկ Չժուն, Սոն Չժոն Ռոկը, Լի Չժեն Մուկը՝ ռազմավարական զորքերի գեներալ-մայոր, 22 հոգու՝ այդ թվում նաեւ Կիմ Դոն Գիլին եւ Կիմ Չխոր Ունին՝ ցամաքային զորքերի գեներալ-մայոր»,- հայտնել են հյուսիսկորեական դիվանագիտական ներկայացուցչությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները