Հայտնի է ԵՄ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը

14:14   14 Փետրվար 2018    489

«Եվրամիության (ԵՄ) եւ Ադրբեջանի միջեւ գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները հիմնված են կառուցողական փոխըմբռնման վրա, եւ փաստաթղթի մշակման գործընթացում լուրջ խոչընդոտ չկա»:

Հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը “RİA Novosti”-ին տված հարցազրույցում:

«Առեւտրական խնդիրների վերաբերյալ որոշ տարաձայնություններ կան: Քանի որ Ադրբեջանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ չէ, սակագների եւ դոտացիաների վերաբերյալ տարաձայնություններ կան: Սակայն բանակցային գործընթացում մենք փորձում ենք ընդհանուր հիմք գտնել փոխըմբռնման հիման վրա », - ասել է նախարարը:

Մամեդյարովը նշել է, որ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է 2018 թ. մինչեւ առաջին եռամսյակի ավարտը, կամ երկրորդ եռամսյակի սկիզբը.

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Մամեդյարով   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները