Արգենտինացի երաժիշտը, ով ԼՂ է մեկնել, ներողություն է խնդրել Ադրբեջանից

14:26   14 Փետրվար 2018    586

Արգենտինայի քաղաքացի Խուան Մանուել Դոմինգեզը, «Երաժշտություն հանուն Խաղաղության» ծրագրի անդամ, դիմել է Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), խնդրելով հեռացնել իր անունը Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող օտարերկրացիների ցանկից:

Խուան Մանուել Դոմինգեսը իր նամակում նշել է, որ 2015 թվականին «Երաժշտություն հանուն Խաղաղության» նախագծի շրջանակներում այցելել է Լեռնային Ղարաբաղ, ասելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ այդ տարածք այցելությոինը առանց Ադրբեջանի համաձայնության արգելված է , հաղորդում է Hayatsk.info-ն:

Խուան Մանուել Դոմինգեզը նշել է, որ ինքը հարգում է Ադրբեջանի Հանրապետության օրենքները եւ նշել, որ ներողություն է խնդրում Ադրբեջանի կառավարությանը եւ ժողովրդից այցի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները