ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն հայտարարել է, որ դաշինքը նոր Սառը պատերազմի չի ձգտում

14:29   14 Փետրվար 2018    390

ՆԱՏՕ-ն նոր «սառը պատերազմի» կամ սպառազինությունների մրցավազքի չի ձգտում եւ շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս ունենալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, եւ այն, ինչն մենք անում ենք, համամասնական եւ հավասարակշռված է: Սառը պատերազմից հետո դաշնակիցները երկար տարիների ընթացքում կրճատել են ռազմական ծախսերը եւ ռազմական ներուժը, փորձել գործընկերություն հաստատել Ռուսաստանի հետ»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է դաշինքը արձագանքում սպառազինությունների մրցավազքի հրահրման համար մեղադրանքներին:

Նա կրկին մեղադրել է Ռուսաստանին, դաշինքի կարծիքով, Ղրիմին անօրինական կերպով միացման, ինչպես նաեւ Արեւելյան Ուկրաինայի ապակայունացման համար՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության կողմ չի հանդիսանում եւ շահագրգռված է հարեւան երկրում իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ:

«Ի պատասխան, մենք համամասնական պաշտպանական միջոցներ ենք ձեռնարկում` մեծացնելով ռազմական ներկայությունը դաշինքի արեւելքում: Միեւնույն ժամանակ, մենք ձգտում ենք ավելի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, մենք նոր «սառը պատերազմ» եւ սպառազինությունների մրցավազք չենք ուզում», - ասել է Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է երկկողմ մոտեցմանը Ռուսաստանի նկատմամբ, որում պաշտպանությունը համադրված է երկխոսության հետ: «Մենք պետք է ամուր, կանխատեսելի լինենք, սական միեւնույն ժամանակ կաշխատենք Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերությունների եւ երկխոսության հաստատման ուղղությամբ»,- եզրափակել է գլխավոր քարտուղարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները