Սիրիայում զոհված ռուսների մասին լուրերն ապատեղեկատվություն են. ՌԴ ԱԳՆ աղբյուր

14:58   14 Փետրվար 2018    481

Սիրիայում հարյուրավոր կամ տասնյակ զոհերի մասին մի շարք արեւմտյան ԶԼՄ-ների տարածած լուրերը ապատեղեկատվություն են, չորեքշաբթի օրը «ՏԱՍՍ»-ին հայտնել է աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում:

«Սիրիայում հարյուրավոր կամ տասնյակ զոհերի մասին մի շարք արեւմտյան ԶԼՄ-ների տարածած լուրերը դասական ապատեղեկատվություն են»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Անցյալ շաբաթ CBS հեռուստաընկերությունը հայտարարություն էր տարածել, որ Ռուսաստանի քաղաքացիները Սիրիայի կառավարական ուժերի կազմում էին, որոնք փետրվարի 7-ին սիրիական Դեյր Զոր նահանգում գտնվող Հաշշամ բնակավայրի մոտակայքում հարձակվել էին «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» շտաբի վրա, որոնք ստանում են Վաշինգտոնի աջակցությունը: Միացյալ Նահանգների ղեկավարած կոալիցիան հարված է հասցրեց նշված կառավարական ուժերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները