ՌԴ Նախագահի թեկնածուների կեսը անհավաստի տվյալներ է ներկայացրել

15:15   14 Փետրվար 2018    400

Որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու գրանցվածների կեսը եկամուտների հայտարարագրում անհավաստի տեղեկություններ է տրամադրել:

Այդ տեղեկատվությունը կնշվի ընտրատեղամասերում լուսանկարներով և ինքնակեսագրականով տեղեկատվական պաստառների վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան:

Նրա խոսքով՝ չորս թեկնածուների եկամուտների մասին անհավաստի տեղեկատվություն չկա, իսկ մյուս չորսի դեպքում այդպիսի տվյալներ կային:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հաստատել էր նախագահական ընտրությունների բյուլետենները: Առաջին համարի տակ Սերգեյ Բաբուրինն է, նրան հետեւում է Պավել Գրուդինինը (2), ապա՝ Վլադիմիր Ժիրինովսկին (3), Վլադիմիր Պուտինը (4), Քսենիա Սոբչակը (5), Մաքսիմ Սուրայկինը (6), Բորիս Տիտովը (7) եւ Գրիգորի Յավլինսկին (8):

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները