Հնդկաստանի խոշորագույն բանկը տուժել է մեքենայություններից

15:19   14 Փետրվար 2018    375

Հնդկաստանի երկրորդ ամենախոշոր պետական բանկը հայտարարել է, որ հայտնաբերել է 1,8 մլրդ մեքենայության դեպք իր մասնաճյուղում։

Հետեւանքները կարող են տարածվել նաեւ մյուս վարկատուների վրա, հաղորդում է Bloomberg-ը։

«Punjab National Bank-ը (PNB) հայտնաբերել է մի քանի մեքենայություն եւ չսանկցիավորված գործողություններ Մումբայի իր մասնաճյուղում, որոնք իրականացվել են մի քանի հաշիվների տերերի շահերից բխող գործողություններ նրանց ակնհայտ թողտվությամբ»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Բանկը, սակայն չի հստակեցրել, թե ինչ ազդեցություն կարող է մեքենայությունը ունենալ իր ֆինանսների վրա եւ չի նշել այն վարկատուներին, որոնք կարող էին տուժել այս գործողությունների պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները