Ուկրաինայից հեռացված Սաակաշվիլին դատարան հայց է ներկայացրել

15:21   14 Փետրվար 2018    380

Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայց է ներկայացրել Կիեւի շրջանային վարչական դատարան Պետական միգրացիոն ծառայության, Պետական սահմանապահ ծառայության վարչության եւ Ներքին գործերի նախարարության դեմ եւ պահանջում իր վերադարձը Ուկրաինա, հաղորդում է դատարանի մամուլի ծառայությունը։

Տեղեկության մեջ նշվում է, որ հայցվորը դիմում է դատարանին Պետական միգրացիոն ծառայության որոշման չեղարկման հարցով։
«Ներկայումս քննարկվում է վարչական գործը վարույթ ընդունելու հարցը», -հաղորդել է դատական մարմինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաակաշվիլին փետրվարի 12-ին Կիեւում ձերբակալվել եւ Լեհաստան էր վերադարձվել ռեադմիսիային շրջանակներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները