Իսրայելում վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան. Նաթանյահու

15:25   14 Փետրվար 2018    326

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 14-ին հայտարարել Է, որ իր գլխավորած կառավարական կոալիցիան կայուն Է եւ իր նկատմամբ հետաքննվող գործերի վերաբերյալ ոստիկանության հանձնարարարկանների կապակցությամբ վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան:

«Հավաստիացնում եմ՝ կոալիցիան կայուն Է, ոչ ոք ընտրությունների անցկացման պլաններ չունի,- ասել Է նախարարների կաբինետի ղեկավարը հեռուստաուղերձի ընթացքում, որը հեռարձակվել Է Իսրայելի հիմնական հեռուստաալիքներով:- Մենք հանուն Իսրայելի քաղաքացիների բարօրության կշարունակենք աշխատել մինչեւ ժամկետի ավարտը (լրանում Է 2019 թվականին)»:

Մինչդեռ Իսրայելի ոստիկանությունը պնդում Է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին պետք Է մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ:

Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ: Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ Է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության Է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար:

Նաթանյահուն արդեն ժխտել Է բոլոր կասկածանքները՝ «ոչինչ չի պատահի, որովհետեւ ոչ մի նման բան չի եղել» բառերով: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Նաթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները