Ղարաբաղ այցելած երաժիշտը «սեւ ցուցակ»-ից հանվել է

15:32   14 Փետրվար 2018    386

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի անդամ, երաժիշտ Վիտալի Վաթուլիան, դիմել է Արտաքին գործերի նախարարությանը, խնդրելով նրան «Հանել Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքները այցելող օտարերկրացիների ցուցակից»:

Վիտալի Վաթուլիան իր նամակում նշել է, որ 2015 թվականին «Երաժշտություն հանուն Խաղաղության» նախագծի շրջանակներում այցելել է Լեռնային Ղարաբաղ, ասելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ այդ տարածք այցելությոինը առանց Ադրբեջանի համաձայնության արգելված է, հաղորդում է Hayatsk.info-ն:

Վիտալի Վաթուլիան նշել է, որ ինքը հարգում է Ադրբեջանի Հանրապետության օրենքները եւ նշել, որ ներողություն է խնդրում Ադրբեջանի կառավարությանը եւ ժողովրդից այցի համար:

Վիտալի Վաթուլիան նաեւ ասաց, որ «Երաժշտություն հանուն խաղաղության» ծրագիրը նախատեսում է այցելել Բաքու, մասնավորապես, Ճոճուք Մարճանլի գյուղն, Ադրբեջանցի փախստականների եւ ներքին տեղահանվածների համար վարպետության դասեր կազմակերպելու համար եւ ցանկություն հայտնեց բարեգործական համերգային ծրագրերով հանդես գալ:

Վիտալի Վաթուլյայի դիմումը պատշաճ կերպով դիտարկվել է եւ որոշում է կայացվել անցանկալի անձանց ցուցակից հեռացնել իր անունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները