«Հիթրոու» օդանավակայանում հարյուրավոր ուղևորներ են տարհանվել ինքնաթիռից

15:42   14 Փետրվար 2018    326

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Indepe ndent»-ին, Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում հարյուրավոր ուղևորներ են տարհանվել ինքնաթիռից՝ թռիչքագոտիում տեղի ունեցած «լուրջ պատահարից» հետո:

Օդանավակայան են ժամանել ոստիկանության աշխատակիցները՝ Հինգերորդ տերմինալում շահագործվող «երկու տրանսպորտային մեքենաների» մասնակցությամբ պատահարից հետո:

Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը հայտարարել է, որ փորձում է նվազեցնել ուղևորներին պատճառված անհանգստությունը:

«Մենք աշխատում ենք արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ, և շուտով թարմացումներ կհետևեն»,- հայտարարել է օդանավակայանի խոսնակը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ «լուրջ պատահարի» հետևանքով անձնակազմի երկու անդամ է տուժել:

Ուղևորները հայտնել են ավելի քան 20 չվերթի մինչև երկու ժամ հետաձգումների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները