Amazon-ը մտադիր է աշխատանքից ազատել հարյուրավոր աշխատակիցների

15:59   14 Փետրվար 2018    390

Աշխարհում առցանց վաճառքի խոշորագույն Amazon ընկերությունն աշխատանքից կազատի մի քանի հարյուր աշխատակիցների, այդ թվում՝ Սիեթլում (Վաշինգթոն նահանգ)՝ գտնվող շտաբ կայանի աշխատակիցներին։

Աղբյուրի տվյալներով՝ կկրճատվեն մասնավորապես մանրածախ առեւտրի համար պատասխանատու բաժինների աշխատակիցների թիվը, այդ թվում՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող։ Պարբերականը նշում է, որ սա Amazon-ի համար ոչ ստանդարտ քայլ է, քանի որ վերջին տարիներին ընկերությունն, ընդհակառակը, անընդհատ ընդլայնում էր կազմը։

Amazon-ում, մեկնաբանելով տեղեկությունը, նշել են, որ իսկապես աշխատակիցների մի հատվածը կկրճատվի, բայց թե ինչ թվերի մասին է խոսքը, պարզ չէ։

Պարբերեւականի տվյալներով կրճատումները վերաբերում են Amazon-ի դուստր ընկերություններին՝ այդ թվում՝ Createspace հրատարակչությանը, ինչպես նաեւ Zappos հագուստի եւ կոշիկի արտադրությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները