Ադրբեջանից ներողություն խնդրող Ուվարովը, ցանկանում է գնալ Ջոջուք Մարջանլի

16:01   14 Փետրվար 2018    365

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի անդամ, երաժիշտ Դմիտրի Ուվարովը, դիմել է Արտաքին գործերի նախարարությանը, խնդրելով նրան «Հանել Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքները այցելող օտարերկրացիների ցուցակից»:

Դմիտրի Ուվարովը, իր նամակում նշել է, որ 2015 թվականին «Երաժշտություն հանուն Խաղաղության» նախագծի շրջանակներում այցելել է Լեռնային Ղարաբաղ, ասելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ այդ տարածք այցելությոինը առանց Ադրբեջանի համաձայնության արգելված է, հաղորդում է Hayatsk.info-ն:

Դմիտրի Ուվարովը նշել է, որ ինքը հարգում է Ադրբեջանի Հանրապետության օրենքները եւ նշել, որ ներողություն է խնդրում Ադրբեջանի կառավարությանը եւ ժողովրդից այցի համար:

Դմիտրի Ուվարովը նաեւ ասաց, որ «Երաժշտություն հանուն խաղաղության» ծրագիրը նախատեսում է այցելել Բաքու, մասնավորապես, Ջոջուք Մարճանլի գյուղն, Ադրբեջանցի փախստականների եւ ներքին տեղահանվածների համար վարպետության դասեր կազմակերպելու համար եւ ցանկություն հայտնեց բարեգործական համերգային ծրագրերով հանդես գալ:

Դմիտրի Ուվարովի դիմումը պատշաճ կերպով դիտարկվել է եւ որոշում է կայացվել անցանկալի անձանց ցուցակից հեռացնել նրա անունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները