Լիբիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ զոհվել է 30 մարդ

16:12   14 Փետրվար 2018    317

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Sky News Arabia»-ին, Սոմալիից եւ Էրիթրեայից առնվազն երեսուն միգրանտներ են զոհվել Լիբիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով:

Նախնական տվյալներով բեռնատար մեքենայում կարողացել են տեղավորվել միանգամից երեք հարյուր միգրանտներ, հիմնականում Սոմալիից եւ Էրիթրեայից։ Բժիշկների տվյալներով՝ ավելի քան 100 մարդ է տուժել։

Վարորդը կորցրել է կառավարումը եւ մեքենան շրջվել է։ Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները