Ամերիկացիները հավատում Է արտերկրային քաղաքակրթությունների գոյությանը. հարցում

16:29   14 Փետրվար 2018    269

Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են հավատում արտերկրային քաղաքակրթությունների գոյությանը, ինչի մասին վկայում Է Marist Institute for Public Opinion հետազոտական ծառայության նոր հարցախույզը:

Այդ տվյալների համաձայն՝ այլմոլորակային քաղաքակրթությունների գոյությանը հավատում Է հարցման մասնակիցների 68 տոկոսը: 2005 թվականին նրանք 52 տոկոս Էին:

Բացի դրանից, հարցվածների երեք քառորդը կարծում Է, որ այլմոլորակցիները զարգացած են ոչ պակաս, քան երկրաբնակները, նրանց 46 տոկոսը կարծում Է, որ նրանք Երկրի բնակիչներին գերազանցում են իրենց զարգացմամբ: Կեսից ավելին (55 տոկոսը) համոզված Է, որ այլմոլորակայինները մեզ կգտնեն ավելի շուտ, քան մենք նրանց:

Հետազոտությունը կատարվել Է հունվարի 29 – 31-ը, դրան մասնակցել են 1003 չափահաս ամերիկացիներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները