Սաակաշվիլիին Ամստերդամում են տեսել

16:34   14 Փետրվար 2018    261

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Nu.nl»-ին, Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Նիդերլանդներ է ժամանել:

Պորտալի տեղեկություններով՝ չորեքշաբթի՝ փետրվարի 14-ին, Սաակաշվիլին ժամանել է Սհիփհոլ օդանավակայան:

Վրաստանի նախկին նախագահն ամուսնացած է Նիդերլանդների քաղաքացի Սանդրա Ռուլոֆսի հետ:

Երկուշաբթի՝ փետրվարի 12-ին, Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան են արտաքսել: Նա Ուկրաինայի իշխանությունների որոշումն արդեն բողոքարկում է դատարանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Ամստերդամ  


Վերնագիրի այլ պիտակները