«Հիթրոու» օդանավակայանում մեկ մարդ է զոհվել

16:41   14 Փետրվար 2018    298

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում տեղի ունեցած պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանի թռիչքագոտում երկու տրանսպորտային միջոց են բախվել իրար:

Նշվում է, որ բախման հետևանքով վարորդներից մեկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Մյուս վիրավորը հիվանդանոցում է, նա ունի ուսի կոտրվածք:

Միջադեպի հետևանքով հետաձգվել է British Airways ավիաընկերության առնվազն 20 չվերթ:

Ինչպես հայտնել է օդանավակայանի խոսնակը, ինքնաթիռներից մեկի ուղևորները ստիպված են եղել տարհանվել ինքնաթիռից տրանսպորտային միջոցների բախումից հետո:

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալություններ չեն եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները