ԱՄՆ հատուկ ծառայություններն արգելել են չինական սմարթֆոնների օգտագործումը

16:46   14 Փետրվար 2018    406

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Լենտա»-ին, ԱՄՆ հատուկ ծառայություններն ամերիկացիներին խորհուրդ չեն տալիս օգտագործել Huawei չինական սմարթֆոնները:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀԳ), Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) եւ Ազգային հետախուզությունը մտավախություն ունեն, որ գաջեթների արտադրողը եւ չիանական ZTE հեռահաղորդակցության ընկերությունն աշխատում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) համար:

«Դա մեր հեռահաղորդակցման ենթակառուցվածքի համար ճնշման ռիսկեր է ստեղծում»,- CNBC կայքը մեջբերում է ՀԲԴ-ի տնօրեն Քրիստոֆեր Ռեյի խոսքերը: «Դա նաեւ տեղեկատվության գողության եւ լրտեսության վտանգ է ենթադրում»,- հավելել է նա:

Huawei-ի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ ընկերությունը «նույնքան սպառնալիք է ներկայացնում, որքան տեխնոլոգիաներ մատակարարող որեւէ այլ ընկերություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները