Հայաստանում աղքատության մակարդակը տարածաշրջանում ամենաբարձրը կմնա. փորձագետ

17:13   14 Փետրվար 2018    386

Հայաստանն այս տարի չի կարող զգալիորեն բարելավել աղքատության 29.4 տոկոսանոց ցուցանիշը:

Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ դրան կխանգարի գնաճի տեմպերի աճը, որն առաջ է անցնում տնտեսության աճից: Սոցիալական խնդիրների լուծումը դեռ զգալի չէ երկրի բնակչության համար. աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է մնում, իսկ աղքատության շեմից այն կողմ է գտնվում բնակչության 1.9 տոկոսը»,- ասաց ՀԿ-ի ղեկավարը: Ըստ Մակարյանի՝ այս տարի Հայաստանը կպահպանի աղքատության ամենաբարձր մակարդակը տարածաշրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները