Ֆրանսիական սուպերմարկետը միայնակներին առաջարկել է զույգ գտնել զամբյուղների միջոցով

17:27   14 Փետրվար 2018    373

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆրանսիայի Լիլ քաղաքում Intermarché ցանցի սուպերմարկետներից մեկը Սիրահարների օրը արտասովոր ակցիա է անցկացնում՝ ղեկավարությունը միայնակ սրտերին առաջարկում է իր կեսին գտնել գնումների զամբյուղների միջոցով:

«Իսկ դուք գիտե՞ք, որ սուպերմարկետը հանդիպումների 10 առանցքային վայրերից մեկն է: Եթե դուք մենակ եք եւ ցանկանում եք հարազատ հոգի գտնել, համարձակվեք կանաչ զամբյուղ վերցնել»,- իր հաճախորդներին առաջարկում է խանութը:

Սուպերմարկետ մտնելիս հաճախորդները կարող են վերցնել ավանդական նարնջագույն զամբյուղներ կամ «հատուկ»՝ կանաչ: Խանութի ղեկավարությունը կարծում է, որ զամբյուղի գույնը կարող է ծանոթության առիթ դառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները