Արհեստական ինտելեկտը չի կարողացել ճանաչել թխամաշկ կանանց

18:14   14 Փետրվար 2018    220

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Naked-Science»-ին, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Ստենֆորդի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ծրագրերը, որոնք աշխատում են արհեստական ինտելեկտի հիման վրա, ավելի լավ են ճանաչում բաց մաշկով տղամարդկանց դեմքը եւ դժվարությամբ մուգ մաշկով կանանց:

Ապացուցելու համար, ՄՏԻ-ի մեդիա լաբորատորիայի հետազոտող Ջոյ Բուոլամվինին հավաքել է տարբեր մարդկանց 1200 լուսանկարների հավաքածու, որտեղ հիմնականում մուգ մաշկ ունեցող կանայք են եղել:

Արդյունքում պարզ է դարձել, որ ծրագիրը 20.8 տոկոս սխալ է թույլ տվել IV տեսակի մուգ մաշկ ունեցող կանանց ինքնության հայտնաբերման ժամանակ, 34.5 տոկոս՝ V տեսակի եւ 34.7 տոկոս` VI տեսակի դեպքում:

Բաց մաշկի գույնով տղամարդկանց հայտնաբերման սխալները չեն գերազանցել 0,8 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները