Նորվեգիան մտադիր է 2025 թվականին ամբողջությամբ էլեկտրական մեքենաներին անցնել

18:55   14 Փետրվար 2018    231

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Clean Technica»-ին, Նորվեգիան մտադիր է 2025 թվականին ներքին այրման շարժիչների վաճառքն ամբողջությամբ կասեցնել:

2025-ին էլեկտրական ավտոմեքենաներին ամբողջովին անցնելու ծրագիրը հաստատել է Նորվեգիայի կլիմայի նախարար Օլա Էլվեստուենը:

Նա նշել է, որ երկրում հատուկ պայմաններ կստեղծվեն էլեկտրական տրանսպորտային միջոցների վաճառքը խթանելու համար այնքան ժամանակ, մինչեւ նպատակին չհասնեն: Հաշվետվությունները ցույց են տալիս, որ բնակչությունը նույնպես կողմ է էլեկտրական մեքենայի ձեռք բերմանը: Արդեն կեսն այժմ վստահորեն հայտարարում է, որ իրենց հաջորդ մեքենաներում շարժիչներն էլեկտրական են լինելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա  


Վերնագիրի այլ պիտակները