Տղամարդուն մետեորիզմի պատճառով 900 եվրոյով տուգանել են

19:11   14 Փետրվար 2018    73

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gemania.one»-ին, Բեռլինի բնակիչ Քրիստոֆեր Ս.-ն վարչական դատարան է դիմել ոստիկանության աշխատակիցների դեմ բողոքով: Տղամարդը պնդել է, որ նա հոգեպես տուժել է ոստիկանության գործողություններից:

Պարզվել է, որ 2016-ի փետրվարին ոստիկանները տղամարդուն փաստաթղթերի ստուգման ժամանակ մետեորիզմի պատճառով իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ անվայել վերաբերմունքի համար մեղադրանքներ են ներկայացրել: 12 ամիս անց նա իր փոստարկղում 900 եվրոյի տուգանքի մասին ծանուցում է գտել: Վրդովված տղամարդը դատարան է դիմել:

Տուգանքի մասին հաստատել է ոստիկանական խմբի ղեկավարը: Նա նշել է, որ հայցվորը իր գործողություններով վիրավորել է ոստիկանության աշխատակցուհուն, որն իր կողքին է եղել, հետո ընկերների հետ ծաղրել է նրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները