Նյու Յորքում նկարիչները 6.7 մլն դոլար փոխհատուցում են ստացել

19:55   14 Փետրվար 2018    73

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily News New York»-ին, Նյու Յորքում Բրուքլինի գրաֆիտիստ նկարիչների խումբը հաղթել է Քուինսի 5Pointz շենքի սեփականատիրոջ դեմ հայցը, որը ներկով ծածկել էր շենքի վրա պատկերված իրենց նկարները, ինչը դրա շնորհիվ զբոսաշրջային վայր էր դարձել:

Ըստ հրատարակության՝ նկարիչները շենքի սեփականատերերից 6.7 մլն դոլար փոխհատուցում կստանան:

Դատարանում նշել են, որ ընկերությունը չպետք է շենքի քանդվելուց 10 ամիս առաջ ներկեր պատկերները:

«5Pointz-ի գրաֆիտիները շատ հայտնի են զբոսաշրջիկների շրջանում, նրանցից շատերը կցանկանային շենքի քանդվելուց 10 ամիս առաջ հրաժեշտ տալ նրանց», - ասել է Նյու Յորքի դատարանի դատավորը:

5Pontz-ը Բրուքլինի շենքերից է, որը փողոցային արվեստի տեսարժան վայր է դարձել: 1990-ականներից դրա վրա աշխատել են ավելի քան 30 նկարիչներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները