Tesla-ի հետ միասին՝ Իլոն Մասքի հրթիռը գաղտնի բեռ է տիեզերք ուղարկել

17:45   14 Փետրվար 2018    326

Մարդկությունը դեռ Falcon Heavy կրիչ-հրթիռը արձակելու տպավորությունների տակ է, որը պետք է Մարսի ուղեծիր հասցնի Իլոն Մասքի հին ավտոմեքենան, երբ հայտնի է դարձել գաղտնի բեռի մասին:

Ինչպես հաղորդվում է, քչերն են իմացել, սակայն Իլոն Մասքի Tesla-ում նաև փոքրիկ կրիչ է թաքված եղել, որը կոչվում է Arch: Տվյալ կրիչի չափսը չի գերազանցում սովորական մետաղադրամի չափսին, սակայն նրա վրա ինֆորմացիան կարող է պահպանվել միլիոնավոր տարիներ: Հաղորդվում է, որ կրիչը իրենից կվարցի բյուրեղ է ներկայացնում, որի վրա գրված է ինֆորմացիան: Arch-ը ստեղծողները նշում են, որ այն ի վիճակի է պահպանել և տարածել կուտակված տեղեկությունները տարածության և ժամանակի միջով՝ փոխանցելով դրանք գալիք սերունդներին:

Arch Mission Foundation-ի հիմնադիրներից մեկի խոսքերով՝ տվյալ փոքրիկ կրիչը պետք է ընդունել որպես «Արևի շուրջ գիտելիքների օղակ»: Նա նշել է, որ այս կրիչի ստեղծումը առաջին, բայց շատ կարևոր քայլն է ամբողջ Արեգակնային համակարգով ինֆորմացիայի մշակման, կոդավորման և փոխանցման գործում:

Հիշեցնենք, որ Falcon-Heavy կրիչ-հրթիռի արձակումը տեղի է ունեցել փետրվարի 6-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները