Ս. Արաբիան պլանավորել է կրկնապատկել գազի հանույթը

17:55   14 Փետրվար 2018    371

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg »-ին, Սաուդյան Արաբիան պլանավորում է տասը տարվա ընթացքում կրկնապատկել գազի հանույթը։

Ներկայում Սաուդյան Արաբիան սպառում է երկրում արդյունահանվող ամբողջ գազը՝ տարեկան շուրջ 110 միլիարդ խորանարդ մետր: Միեւնույն ժամանակ երկիրը բանակցություններ է վարում հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջը, մասնավորապես, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ: BP-ի վիճակագրական տեղեկատուի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում գազի պաշարները կազմում են 84 տրիլիոն խորանարդ մետր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ս-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները