Սոբչակը պահանջել է ՌԴ գերագույն դատարանից չեղարկել

17:59   14 Փետրվար 2018    325

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «meduza.io»-ին, ՌԴ նախագահի թեկնածու, հեռուստառադիոհաղորդավար Քսենիա Սոբչակը դիմում է ներկայացրել Գերագույն դատարան՝ պահանջելով չեղարկել Վլադիմիր Պուտինի գրանցումը որպես նախագահի թեկնածու:

Իր հայտարարությունում Սոբչակը նշում է, որ Վլադիմիր Պուտինն «իրավունք չունի առաջադրվելու և գրանցվելու որպես ՌԴ նախագահի թեկնածու», քանի որ արդեն երեք անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:

Հայտարարությունում նշվում է, որ Պուտինը ժամանակին պայմանավորվել է Դմիտրի Մեդվեդևի հետ «ՌԴ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զիջելու մասին՝ այն պայմանավորված ժամկետի լրանալուց հետո վերադարձնելու պարտավորությամբ»: Բացի երեք նախորդ ժամկետներից՝ Սոբչակը նշել է նաև, որ 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը Պուտինը կատարել է պետության ղեկավարի պարտականությունները Բորիս Ելցինի հրաժարականից հետո:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: Ընտրություններին առաջադրվել է ութ թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը, Քսենիա Սոբչակը, Սերգեյ Բաբուրինը, Պավել Գրուդնինը, Վլադիմիր Ժիրինովսկին, Մաքսիմ Սուրայկինը, Բորիս Տիտովը և Գրիգորի Յավլինսկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոբչակ  


Վերնագիրի այլ պիտակները