ԱՄՆ-ն աշխատում է Մերձավոր Արեւելքում խաղաղության նոր ծրագրի շուրջ. Թիլերսոն

20:35   14 Փետրվար 2018    208

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, ԱՄՆ վարչակազմի աշխատանքը Մերձավոր Արեւելքում խաղաղության նոր ծրագրի մշակման ուղղությամբ «բավականին լավ է ընթանում», եւ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի՝ երբ հայտարարել դրա մասին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հորդանան կատարած այցի ժամանակ:

«Ես տեսել եմ ծրագիրը ... Այն մի քանի ամսվա ընթացքում մշակման փուլում կգտնվի: Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել, որոշել ենք տարածքները, որոնք, մեր կարծիքով, հետագա աշխատանք են պահանջում: Ուստի ես կարծում եմ, որ նախագահը պետք է որոշի, զգա, որ ժամանակը եկել է եւ նա պատրաստ է իրականացնել այդ ծրագիրը»,- ասել Թիլերսոնը:

Այցի շրջանակներում Թիլերսոնը եւ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին պարտադիր ուժ չունեցող հուշագիր են ստորագրել Հորդանանին 6.375 մլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մերձավոր-Արեւելք   Թիլերսոն  


Վերնագիրի այլ պիտակները