ԱՄՆ քաղաքականությունը սպառնալիք է Սիրիայի միասնականությանը․ Սիրիայի ԱԳՆ

20:22   14 Փետրվար 2018    241

Սիրիայի կառավարությունը կոչ է անում ՄԱԿ-ին «հետաքննել Միացյալ Նահանգների գործունեությունը Սիրիայի տարածքում, որը սպառնում է երկրի միասնությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը»։

նչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՍԱՆԱ"-ին, այս մասին Դամասկոսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆայսալ Մեքդադը:

Նա «պատերազմական հանցագործություն» է անվանել փետրվարի 7-ին Դեյր Էզ-Զորում սիրիական բանակի կողմում կռվող ապստամբների ջոկատների դեմ ամերիկամետ կոալիցիոն ուժերի հարվածը:

«ԱՄՆ-ում ցանկանում են երկրաձգել սիրիական հակամարտությունը։ Մենք տվյալներ ունենք, որ ամերիկացիները Ռաքքայում եւ Դեր Էլ Զորում գերությունից ազատել են ԴԱԻՇ-ի կազմավորման հազարավոր ահաբեկիչների»,-նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները