ՌԴ նախագահը եւ Ս. Արաբիայի թագավորը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

20:10   14 Փետրվար 2018    181

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Պարսից ծոցի տարածաշրջանի իրավիճակը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը,Սաուդյան Արաբիայի թագավորը մասնավորապես անդրադարձել է Քաթարի՝ մի շարք այլ պետությունների հետ հարաբերություններին: Ռուսական կողմը շեշտել է, որ ներկայիս ճգնաժամային իրավիճակը չի նպաստում Մերձավոր Արեւելքում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի եւ կայունացմանն ուղղված համատեղ ջանքերի համախմբմանը:

Քննարկվել է նաեւ երկկողմ համագործակցության լայն շրջանակ, հիմնականում՝ առեւտրա տնտեսական եւ ռազմատեխնիկական ոլորտներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   նախագահ   Վլադիմիր-Պուտին   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները