Չինաստանում կողոպտիչը փորձել է աղյուսով կոտրել խանութի ցուցափեղկը. VIDEO

21:06   14 Փետրվար 2018    226

Hayatsk.info-ն հայտնում է, որ Չինաստանի ոստիկանությունը համացանցում հրապարակել է Շանհայի խանութներից մեկի կողոպուտի անհաջող փորձի տեսանյութը:

Կողոպտիչներից մեկը կոտրել է խանութի ցուցափեղկը, իսկ նրա հանցակիցը անհաջող հարված է կատարել և աղյուսը ցուցափեղկի ուղղությամբ նետելիս պատահաբար հարվածել է ընկերոջ գլխին:

Հարված ստանալուն պես նա ուշագնաց է եղել: Ներկա պահին Շանհայի ոստիկանությունը զբաղված է հանցագործների որոնումներով: Դեռևս հայտնի չէ, թե ինչ վնասվածք է ստացել տուժած կողոպտիչը և թե ինչ պատիժ է սպառնում երկրորդին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները