ԶԼՄ-ներն անդրադարձել են Մելանյա Թրամփի ծնողների կարգավիճակի հարցին

21:28   14 Փետրվար 2018    217

Սպիտակ տունը հրաժարվում է բացահայտել առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողների՝ Վիկտոր և Ամալյա Կնավսների ներգաղթյալի կարգավիճակը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "The Independent"-ին, այս շաբաթ ներգաղթյալների վերաբերյալ օրենքների վերանայման շուրջ կոնգրեսական քննարկումները կրկին ուշադրություն են հրավիրել առաջին տիկնոջ ծնողների կարգավիճակի հարցին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն` խստորեն սահմանափակվում է այսպես կոչված շղթայական միգրացիան, որի դեպքում մարդիկ ԱՄՆ են ժամանում ընտանեկան կապերի շնորհիվ: Դա նշանակում է նաև ներգաղթյալների արտոնագրի տրամադրում ԱՄՆ քաղաքացիների ծնողներին:

Ամերիկյան ԶԼՄ-ներին հետաքրքրել է Մելանյայի ծնողների կարգավիճակը և նրան հարցում են իրականացրել, սակայն հստակ պատասխան չեն ստացել:

«Ես չեմ մեկնաբանում նրա ծնողների կյանքը, քանի որ դա նրանց անձնական կյանքն է և վարչակազմի մաս չի կազմում», - ասել է Մելանյա Թրամփի խոսնակ Սթեֆանի Գրիշեմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   Մելանյա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները